Հայաստանում 2009 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ամսական միջին աշխատավարձը կազմել է 98992 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2009 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ամսական միջին անվանական աշխատավարձը, որը 2008 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 11,3 %-ով, կազմել է 98992 դրամ:



Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, մեկամսյա կտրվածքով ամսական միջին անվանական աշխատավարձի մակարդակը կրճատվել է 0,8 %-ով:



2009 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը ավելացել է 16,4 %-ով` 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 82125 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը կազմել է 123273 դրամ, ինչը 7,5 %-ով բարձր է 2008 թ. հունվար-նոյեմբերի մակարդակի համեմատ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2009 թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում էր 82,9 հազ. մարդ, ինչը 11,6 %-ով ավելի է 2008 թ. նույն ժամանակահատվածի տվյալներից:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---