ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը քննարկում է լիզինի եւ ֆակտորինի տրամադրման մասին առաջարկությունը

PanARMENIAN.Net - Լիզինի եւ ֆակտորինի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումն Արարատբանկի ղեկավարությունը կկայացնի 2010թ. մայիսին: Այդ մասին հունվարի 15-ին Երեւանում հաղորդել է բանկի ործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:



Ըստ նրա, այսօրվա դրությամբ բանկն երկու ծառայությունների` լիզինի եւ ֆակտորինի տրամադրման առաջարկ ունի, որոնց ծով ծրարերը կիրականացվեն Վերակառուցման ու զարացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով: «Այդ ծառայություննեի ներդնումը կախված է շուկայում ստեղծված իրավիճակից եւ, հնարավոր է, որ մենք օտվենք այդ առաջարկից եւ պայմանաիր կնքենք մեր ործընկերոջ հետ` ստանալով տեխնիկական աջակցություն»,-ասել է նա:



Այդ կապակցությամբ Օսիպյանը հավելել է, որ այդ առաջարկը տնվում է քննարկման փուլում, իսկ Արարատբանկը կկարողանա որոշում կայացնել միայն 2010թ. մայիսին:



ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձեւավորվել է Հայաստանի ֆինանսական շուկայում 1991թ. ործող «Արմսվյազբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետոմսերի շուրջ 74 տոկոսը ներկայումս պատկանում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին, որը ործում է մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում, իսկ 25 տոկոսը` Վերակառուցման ու զարացման եվրոպական բանկին:



Վարկային պորտֆելը կազմում է 16,175 մլրդ դրամ, աճը 2008թ. համեմատ կազմել է 33 տոկոս:



2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընդհանուր ակտիվները կազմում են 41,342 մլրդ դրամ, աճը, 2008թ. համեմատ կազմում է 11,342 մլրդ դրամ կամ 39,5 տոկոս: Պարտավորությունները կազմում են 33,494 մլրդ դրամ, աճը 2008թ. համեմատ կազմում է 11,406 մլրդ դրամ կամ 51,6 տոկոս: Ընդհանուր կապիտալը կազմում է 7,848 մլրդ դրամ, որը 2008 թ. համեմատ կավելանա 304 մլն դրամով կամ 4 տոկոսով: Մաքուր շահույթը կկազմի 580 մլն դրամ:

2009թ. ընթացքում Արարատբանկի հաճախորդների թիվն աճել է 35,5 հազարով կամ 106,9 տոկոսով` կազմելով 68,6 հազար: Պլաստիկ քարտերի քանակը ավելացել է 16,9 հազարով կամ 79,3 տոկոսով` կազմելով 38,2 հազար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---