Էներգետիկ հարցերին նվիրված գագաթնաժողովը Բաթումում ձախողվել է15 հունվարի 2010 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Էներգետիկ հարցերին նվիրված գագաթնաժողովը Բաթումում, որը հունվարի 14-ին պետք է բացեր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ձախողվել է: Հանդիպմանը, որտեղ նախատեսվում էր քննարկել ՌԴ-ն շրջանցող կասպից ածխաջրածինների տեղափոխման երթուղիները, ոչ մի երկրի նախագահ չի ժամանել: Արդյունքում Վրաստանի նախագահն եւս չժամանեց, իսկ գագաթնաժողովը վերածվեց փորձագետների խորհրդաժողովի: Ենթադրվում էր, որ Բաթում կժամանեն Ադրբեջանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի ու Ուկրաինայի նախագահները, իսկ Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը մտադիր էին գործուղել իրենց վարչապետներին կամ էներգետիկայի նախարարներին: Գագաթնաժողովի չեն ժամանել նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru-ն: Հանդիպման արդյունքում մասնակիցները պետք է հռչակագիր ստորագրեին Nabucco եւ White Stream գազամուղների կառուցման վերաբերյալ: White Stream նախագիծը մշակել է բրիտանական White Stream Pipeline բրիտանական ընկերությունը: Նրա հզորությունն առաջին փուլում պետք է լինի տարեկան 8 մլրդ խմ գազ` երեք անգամ ավելանալու հեռանկարով: Այս նախագծով ենթադրվում է գազատար անցկացնել Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ երկրներ Վրաստանի ու Ուկրաինայի տարածքով: ԵՄ երկրները մասնակցում են եւս մեկ գազամուղի մշակման աշխատանքներին, որը եւս պետք է շրջանցի ՌԴ-ն` Nabucco նախագծին: Այստեղ դեռեւս պարզ չէ, թե ով է մատակարարելու գազը: Այդ հարցը լուծված չէ նաեւ White Stream-ի դեպքում: Nabucco-ի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է 2009թ. հուլիսի կեսին: Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան եւ Ռումինիան: Խողովակաշարի նախագիծը գնահատվում է 7,9 մլրդ դոլար եւ նախատեսում է գազի առաքում դեպի եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Ավստրիայի տարածքով: Այն կդառնա արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ տարեկան կտեղափոխի շուրջ 31 մլրդ խմ գազ: Գազամուղի շինարարությունը նախատեսվում է սկսել 2010 թ., իսկ գազի առաքումները` 2014-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |