ՀՀ ֆինանսների նախարարություն. Որակավորվել է 9 աուդիտոր

ՀՀ ֆինանսների նախարարություն. Որակավորվել է 9 աուդիտոր

PanARMENIAN.Net -
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: 17 դիմորդներից քննությանը մասնակցել է 12-ը, որոնցից չորսին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել նաեւ որակավորման վկայական տրամադրել Հաշվապահների միջազգային անդամ կազմակերպությունների կողմից որակավորված 5 աուդիտորի` ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:



Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականի փետրվարի 8-ի դրությամբ որակավորման վկայական ունի 124 աուդիտոր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---