Հայաստանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների տնտեսական համաժողովին 8 մարտի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Մոսկվայում մասնակցեց «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով ԱՊՀ անդամ երկրների միջազգային տնտեսական համաժողովին: Ինչպես հայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունից, համաժողովի ընթացքում Գեւորգյանը հանդես եկավ ելույթով: Հայկական պատվիրակությունը մասնակցեց տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված «Ազգային արժույթներով հաշվարկների խթանում: ԱՊՀ-ում առեւտրային եւ ներդրումային գործարքների ակտիվացման նոր հնարավորություններ», «Գործարար հետաքրքրություններ եւ ինտեգրման գործընթացի հետագա զարգացում ԱՊՀ անդամ երկրներում», «Նորարարությունը` որպես տնտեսության զարգացման խթան», «Նորարարական մոտեցումներ` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը (շինարարության, տրանսպորտի, հեռահաղորդակցության եւ այլն)», «Նորարարությունը` որպես դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների մատչելիության միջոց» թեմաներով կլոր սեղանների քննարկումներին, ներկայացրեց հայկական կողմի շահերը եւ տեսակետները: ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Ա. Գեւորգյանը Մոսկվայում մասնակցեց նաեւ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 46-րդ նիստին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |