GTI. Հայ գործատուների լարվածությունը 2009 թվականի համեմատ աճել է 58%-ով

GTI. Հայ գործատուների լարվածությունը 2009 թվականի համեմատ աճել է 58%-ով

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհում մասնավոր ընկերությունների տնօրենների մոտ կեսից ավելին (56%), զգում են, որ իրենց լարվածության մակարդակը ավելացել է, ի տարբերություն նախորդ տարվա: Այդ մասին ասվում է Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլ-ի Միջազգային գործարարական զեկույցում, որը տրամադրվել է PanARMENIAN.Net ին Գրանթ Թորնթոն Ամիօթ-ի մամլո ծառայության կողմից:

Գրանթ Թորնթոնի Միջազգային գործարար զեկույցի (ՄԶԳ) հետազոտություններին մասնակցում են 36 երկրի ավելի քան 7400 ընկերություն: Չինաստանը, որտեղ գործատուների լարվածության մակարդակը նախորդ տարվանից աճել է 76%-ով, գլխավորում է այդ ցուցակը:Ցուցակի վերեւում հայտնված մյուս երկրներից են Մեքսիկան (74%), Թուրքիան (72%) եւ Հունաստանը (68%): Հայաստանի գործատուների լարվածության մակարդակը ի տարբերություն 2009- ի ավելացել է 58%- ով:

Զեկույցում նշվում է, որ գոյություն ունի կապ լարվածության մակարդակի եւ ՀՆԱ-ի միջեւ: Չինաստանի, Վիետնամի, Մեքսիկայի, Հնդկաստանի եւ Թուրքիայի գործատուները ունեն լարվածության ամենաբարձր մակարդակը, դրանք նաեւ այն երկրներն են, որտեղ ակնկալվում է ՀՆԱ-ի մեծ աճ: Լարվածությունը մեծ է ոչ միայն այդ երկրներում, այլեւ Իռլանդիայում, Իսպանիայում եւ Հունաստանում:

Գործատուներին հարց էր տրվել աշխատանքային լարվածության պատճառների մասին: 2009-ին հարցվողների 38% որպես ամենատարածված պատճառ նշել էին տնտեսական միջավայրը: Այլ կարեւոր պատճառներից էին դրամական հոսքերի վրա ճնշումը (26%) եւ մրցակիցների գործունեությունը (21%):

Գրանթ Թորնթոն Հայաստանի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը նշում է, որ Հայաստանում գործատուները ճնշման տակ են մի քանի պատճառներով` տնտեսական միջավայրի փոփոխություններ (ճգնաժամ) 27%, աշխատանքի ծանրաբեռնվածություն (19%), մրցակիցների գործունեություն (17%) եւ դրամական հոսքերի խնդիրներ (14%): Դրանք հայկական ձեռնարկությունների ամենօրյա գործունեության գլխավոր խոչընդոտներն են: Վիճակագրությունն իրականում շատ պատկերավոր է եւեւ ճշգրիտ կերպով ներկայացնում է մեր գործատուների հոգսերը (ինչը բնորոշ է բոլոր երկրներին): «Հարկ է նշել, որ հայ գործատուները կարծում են, որ աշխատանքի գերծանրաբեռնվածությունը լարվածություն ստեղծող երկրորդ ամենամեծ պատճառն է իրենց առօրյա աշխատանքում»,- ասում է նա:

Զեկույցում նշվում է, որ կապը լարվածության մակարդակի եւ տարվա ընթացքում հատկացված արձակուրդային օրերի քանակի միջեւ: Այն երկրներում, որոնք գտնվում են ցուցակի սկզբում, սովորաբար գործատուները ավելի քիչ են հանգստանում: Օրինակ, Հայաստանում լարվածությունը ավելացել է 56%-ով անցյալ տարվա համեմատ եւ արձակուրդի առումով երկիրը գտնվում է միջին դիրքերում, որտեղ գործարարները տարեկան հանգստանում են միջինում 15 օր, որը գերազանցում է գլոբալ միջին 14 օր ցուցանիշը: Մինչդեռ Հյուսիսային Եվրոպաի Նիդերլանդդերի, Շվեցարիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի ձեռներեցները վերցնում են ամենաշատ արձակուրդային օրերը (22-ից 24) եւ ունեն լարվածության ամենացածր մակարդակերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---