Հայաստանի Կենտրոնական բանկը պայքարում է երկրում դոլարացման դեմ

Հայաստանի Կենտրոնական բանկը պայքարում է երկրում դոլարացման դեմ

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 16-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն եւ լրացում կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Տնտեսության դոլարացման դեմ պայքարի շրջանակներում կատարված այս փոփոխությունների արդյունքում 2010 թ. ապրիլի 14-ից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորումն իրականացվելու է մասամբ ՀՀ դրամով: Մասնավորապես` արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, այսուհետ— 3%-ով իրականացվելու է ՀՀ դրամով, իսկ 9%-ը` արտարժույթով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---