ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթվա արդյունքների ամփոփում

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթվա արդյունքների ամփոփում

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 44,035,883 ԱՄՆ դոլար` 394.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 52,598,095 ԱՄՆ դոլար` 396.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,190,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 394.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միևնույն ժամանակ միջբանկային շուկայում առքուվաճառքի գործարքներ չեն իրականացվել:

Ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 31.9 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---