ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է հարավկորեական GS Engineering and Construction շինարարական ընկերության նախագահին22 ապրիլի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 22-ին ընդունեց հարավկորեական GS շինարարական ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Վու Սանգ Րյոնգին: 2009 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց էր կատարել Հարավային Կորեա: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով այցելել էր այդ երկիր: Այցի ընթացքում տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյանի և GS Group ընկերության նախագահ Հո Չան Սուի հանդիպումը, որի արդյունքում կորեական կողմը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանի խորհրդարանի զարգացման ծրագրին: Եւ 2010 փետրվարին, որպես այդ պայմանավորվածությունների արդյունք, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և GS Engineering and Construction ընկերության միջև կնքվեց համաձայնագիր: Ինչպես հայտնել է ԱԺ մամլո ծառայությունը, Վու Սանգ Րյոնգը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց GS Group ընկերության նախագահի ջերմ ողջույններն ու վերահաստատեց Հայաստան այցելելու` նրա ցանկությունը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց Հայաստանի և Հարավային Կորեայի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումը` այդ տեսանկյունից նշանակալից համարելով հարավկորեական խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի արդյունավետ գործունեությունը Հայաստանում. GS Group ընկերության մասնաճյուղ հանդիսացող GS Engineering and Construction ընկերությունը ճապոնական ընկերության հետ իրականացրել է Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները): ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |