Երևանի Կոնյակի գործարանի տնօրենը քննարկել է համագործակցության հեռանկարները Հայաստանի մարզպետների հետ

Երևանի Կոնյակի գործարանի տնօրենը քննարկել է համագործակցության հեռանկարները Հայաստանի մարզպետների հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Երևանի Կոնյակի գործարանում տեղի է ունեցել ընկերության Գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հանդիպումը Արարատի և Արմավիրի մարզպետների, ինչպես նաև այդ մարզերի գյուղական համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա խաղողի մթերման արդյունքները, ինչպես նաև գալիք խաղողի մթերմանն առնչվող հարցերը ու համագործակցության հեռանկարները, հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը:

Անցյալ տարի Երևանի կոնյակի գործարանը մթերել է 31 600 տ խաղող, ինչը գերազանցել է 2008 թվականի ցուցանիշը: Ապրիլի 20-ին ընկերությունը ավարտեց մթերված խաղողից ստացված ողջ գինենյութի թորման աշխատանքները: Երեք մասնաճյուղերի համատեղ աշխատանքի արդյունքում այս տարի գործարանը թորել է ավելի քան 24 մլն. լիտր գինենյութ, որի արդյունքում արտադրվել է 3.83 մլն. լիտր կոնյակի սպիրտ:

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում խաղողագործների հետ, որի ընթացքում Արմավիրի, Այգավանի և Տավուշի մարզերի շուրջ 70 խաղողագործների կհանձնվեն շնորհակալագրեր` 2009թ-ին ընկերության հետ կնքած խաղողի գնման պայմանագրային պարտավորությունները ժամանակին և որակով կատարելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---