Շիրակի մարզի պատվիրակությունն այցելել է Բելառուս

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-21-ը Բելառուս է այցելել Հայաստանի Շիրակի մարզի պատվիրակությունը` մարզպետ Լիդա Նանյանի գլխավորությամբ: Այցն իրականացվել է 2009թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստանի Շիրակի և Բելառուսի Գրոդնոյի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին Համաձայնագրի շրջանակներում:

Շիրակի մարզի պատվիրակությունը ներկայացրել է մարզի տնտեսական հնարավորությունները, արտահանման համար պատրաստ արտադրատեսակները:

Շիրակի մարզի ներկայացուցիչները հետաքրքրվածություն են ցուցաբերել հատկապես Լիդա քաղաքում արտադրվող փոքր չափսերի և հարաբերականորեն մատչելի գյուղատնտեսական մեքենաների հանդեպ, որոնց կիրառումը կարող է օգտակար հանդիսանալ Շիրակի մարզում: Որպես գործակցության զարգացման փոխշահավետ ուղղություններ, երկուստեք նախանշվել են գյուղատնտեսական, գյուղմեքենաշինական, առողջապահական, սպորտի և զբոսաշրջության ոլորտները, փորձագիտական խմբերի այցելությունների կազմակերպումը:

Շիրակի մարզպետարանի և Լիդայի շրջանային գործադիր կոմիտեի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր: Այցելության ավարտին Շիրակի մարզպետին ընդունել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը, որը նշել է Հայաստան-Բելառաս բազմակող գործակցության շրջանակներում միջմարզային կապերի առավել խորացման և ամրապնդման կարևորությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---