Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆին

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանիարտաքինգործերի նախարար Էդվարդ Նալբանդյաննընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ )գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆին: Վերջինս Հայաստանում է գտնվում մայիսի 10-14-ը Երևանում կայանալիք Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանին և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել:

Էդվարդ Նալբանդյանընաև գոհունակություն հայտնեց, որ Երևանում գործող ՊԳԿ տարածաշրջանային ներկայացուցչությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ:

Ժակ Դիուֆը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության հաստատակամությունն ու ջանքերը ուղղված Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ իրականացմանը` վստահեցնելով, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը այսուհետ ևս կշարունակի սերտորեն աջակցել Հայաստանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը, նպաստել երկրի գյուղատնտեսության զարգացմանը:

Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարը կարևոր համարելով Երևանում գյուղատնտեսության և պարենի ոլորտի տարածաշրջանային հանդիպման անցկացումը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար, հաղորդում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---