Մինսկում անցկացվել են «Բելառուս-Հայաստան» գործարար համագործակցության օրեր26 մայիսի 2010 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-26-ը Մինսկում անցկացվել են «Բելառուս-Հայաստան» գործարար համագործակցության օրեր, որը կազմակերպել էին երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատները: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին «Ինսի» ՓԲԸ, «Արմինկո» ընկերության, «ԲելԱր» առևտրի տան, «Հայէլեկտրոմաշ» ԱՁ, «Էլեկտրոն» ԱՁ, «Կոալա» ՍՊԸ և «ՉինՎան» ՍՊԸ ներկայացուցիչները: Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները հանդիպել են Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյին, ծանոթացան Մինսկ քաղաքի առևտրատնտեսական և արդյունաբերական հնարավորություններին, այցելել են Բելառուսում Հայաստանի դեսպանություն – ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչություն: Մայիսի 25-ին Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի կենտրոնակայանում կայացած «Բելառուս-Հայաստան» գործարար համագործակցության օրերի պաշտոնական բացմանը ելույթով հանդես է եկել նաև Բելառուսում ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, որը կարևորել է Հայաստանի և Բելառուսի գործարար շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումն ու ամրապնդումը: Հանդիպման ընթացքում համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Երևանի և Մինսի ու Մոգիլյովի և Լոռու մարզի առևտրաարդյունաբերական պալատների միջև: Հայաստանից ժամանած գործարարների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու ցանկություն էին հայտնել 34 բելառուսական ընկերությունների ու ձեռնարկությունների ներկայացուցիչներ, օրինակ` «Բելտելեկոմ», «Պինսկդրև», «Նեֆտեստրոյէքսպորտ», «Բելմագիստրալավտոտրանս», Մինսկի տրակտորների գործարան: Երկու երկրների գործարար շրջանակների միջև կայացած բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել հայ-բելառուսական առևտրատնտեսական գործակցության զարգացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ, նախանշվել են հետագա աշխատանքների ուղղություններ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |