Աշոտ Օսիպյան. Հայաստանում բանկերի կոնսոլիդացիայի գործընթացը շարունակվելու է

PanARMENIAN.Net - «Բանկերի կոնսոլիդացիայի գործընթացը նորմալ և բնական գործընթաց է, և դեռ 10 տարի առաջ ես ասում էի, որ հայկական բանկային հատվածը սպասում է համախմբման, քանի որ դրանք երկրում չափազանց շատ են»,- այդ մասին լրագրողներին մայիսի 31-ին ասել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի տնօրեն Աշոտ Օսիպյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին:

Միաժամանակ նա նշել է, մի բան է կանխատեսումներ անելը, մեկ այլ բան` շուկայի իրական իրավիճակը, բայց Հայաստանում բանկերի կոնսոլիդացիայի գործընթացը շարունակվելու է: «Եթե գնահատենք Հայաստանի ՀՆԱ ծավալով և երկրի բնակչության քանակով, ապա բանկերի առավելագույն քանակը պետք է կազմի այնքան, որքան Մերձբալթյան երկրներում է, այսինքն` 11-15 բանկ»,- ասել է նա:

2010-ի մարտի 31-ին երկու հայկական բանկեր`«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Կասկադ բանկ» ՓԲԸ-ն համաձայնագիր են ստորագրել միավորման մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---