Հայաստանում 2010-ի հունվար-ապրիլին արտադրվել է 99.4 հազար տոննա հաց

Հայաստանում 2010-ի հունվար-ապրիլին արտադրվել է 99.4 հազար տոննա հաց

PanARMENIAN.Net - Հայաստանում 2010-ի հունվար-ապրիլին, ինչպես և 2009-ի նույն շրջանում, արտադրվել է 99.4 հազար տոննա հաց: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում երկրում մեծացել է 14.4 տոկոսով` կազմելով 45.24 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը մեծացել է 7.8 տոկոսով 2009-ի հունվար-ապրիլի հետ համեմատած և կազմել 3.18 հազար տոննա:

2010-ի հունվար-ապրիլին մակարոնեղենի արտադրությունը կրճատվել է 10.5 տոկոսով` կազմելով 782.4 տոննա 2009-ի նույն շրջանի 873.9 տոննայի փոխարեն: Այդ շրջանում ձավարեղենի արտադրությունը մեծացել է 6.5 տոկոսով` կազմելով 78.1 տ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---