Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 13 տոկոսով գերակատարել է հարկերի հավաքման պլանը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն 13 տոկոսով գերակատարել է հարկերի հավաքման պլանը

PanARMENIAN.Net - 2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով: 2010թ.-ի հինգ ամիսների հավաքագրումները գերակատարվել են հարկային և մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 234 մլրդ դրամ, այսինքն` ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 27մլրդ դրամով:

Ընթացիկ տարվա հինգ ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է մոտ 45,4մլրդ դրամով ավելի գումար: Իսկ 2008թ.-ի հինգ ամիսների համեմատ` այս տարվա հինգ ամիսների հավաքագրումները ավելացել են ավելի քան 2մլրդ դրամով:

Սոցիալական ապահովության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին հինգ ամիսների, այնպես էլ այս տարվա հինգ ամիսների ծրագրային ցուցանիշի նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 45,2մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 5,7մլրդ դրամով: 2010-ի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները ավելի քան 6,5մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությասն հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---