2010-ի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ԿԲ սեփական կապիտալը կազմել է 41.84 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2010-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Կենտրոնական բանկի սեփական կապիտալը կազմել է 41.84 մլրդ դրամ 2009-ի տարեվերջի 30.35 մլրդ դրամի դիմաց: Բանկի ակտիվները կազմել են 1027.47 մլրդ դրամ 2009-ի դեկտեմբերի 31-ի 1030.59 մլրդ դրամի փոխարեն: Միաժամանակ արտարժույթով ակտիվները կազմել են 822.33 մլրդ դրամ, իսկ ազգային արժույթով` 205.14 մլրդ դրամ:

Բացի դրանից, ԿԲ պարտավորությունները մարտի 31-ի դրությամբ կազմել են 985.63 մլրդ դրամ 2009-ի վերջի 1 տրլն դրամի փոխարեն: Միաժամանակ բանկի պարտավորություններն արտարժույթով կազմել են 302.58 մլրդ դրամ, իսկ ազգային արժույթով` 683.06 մլրդ դրամ:

2010-ի առաջին եռամսյակի վերջին ՀՀ ԿԲ կուտակված վնասները կազմել են 52.82 մլրդ դրամ 2009-ի դեկտեմբերի 31-ի 65.39 մլրդ դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---