UNISTREAM-ն անհասցե դրամական փոխանցումներ կտրամադրի ԱՊՀ տարածքում

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ի իր հաճախորդներին ծառայություններ տրամադրելու հարցում առավելագույնին հասնելու նպատակով դրամական փոխանղցումների միջազգային UNISTREAM համակարգը նոր ծառայություն է առաջարկում` անհասցե փոխանցումներ: Առաջին փուլում, ծառայությունը կգործի միայն Յունիաստրում բանկիերի միջև: Սակայն, հետագայում նախատեսվում է, որ նման ծառայություն կտրամադրվի նաև գործընկեր բանկերի կետերում ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՊՀ-ում:

Անհասցե փոխանցումները ենթադրում են, որ դրամ փոխանցելով, հաճախորդը պետք է նշի միայն երկիրը և ստացողի ամբողջական անունը: «Ներմուծելով այս ծառայությունը, մենք հաջողության ակնկալիք ունենք, քանի որ առավելություններն ակնհայտ են` հաճախորդը կարող է իր դրամը ստանալ երկրի ցանկացած կետում, ինչը պարզեցնում է ողջ գործընթացը»,-ասել է UNISTREAM-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը:

UNISTREAM-ը ակտիվացված է թողնում նաև բոլոր վերջերս առաջարկված սակագները: Դա և 0 տոկոս տոկոսադրույքն է ազգային արժույթով փոխանցում կատարելու դեպքում, և 1-տոկոսանոց սակագները ԱՊՀ-ում, եթե փողը փոխանցվում է UNISTREAM-ը և Յունիաստրում բանկի կետերից:

Ըդն որում անհասցե փոխանցումները տատանվում են 1,3-2 տոկոսի սահմաններում` կախված գումարից:

Այսօր ՌԴ-ում և ԱՊՀ-ում համակարգն ունի 15 000 սպասարկման կետ: Հայաստանում համակարգը վերահսկում է շուկայի 56 տոկոսը, Ղրղզստանում` 27, Ուզբեկստանում և Տաջիկստանում` 24 տոկոսը, իսկ Մոլդովայում` շուրջ 38 տոկոսը:

Ինչպես ասվում է համակարգի մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին ներկայացված հաղորդագրության մեջ, ԱՊՀ-ում բոլոր փոխանցումների մեկ քառորդ մասը կատարվում է UNISTREAM համակարգով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---