ՀՀ տրանսպորտի նախարարին կից ստեղծվել է խորհրդակցական մարմին

ՀՀ տրանսպորտի նախարարին կից ստեղծվել է խորհրդակցական մարմին

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ռազմավարական ծրագրերի, այդ թվում “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաեւ բնական եւ տեխնածին բնույթի վթարների վերացման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ՀՀ տրանսոպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հունիսի 2-ի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին:

Խորհրդակցական մարմնում ընդգրկված են ոլորտը ներկայացնող մի շարք պատասխանատուներ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ` նախագծող եւ ճանապարհաշինարարական կազմակերպություններից:

Նշենք, որ նույն օրը նախարար Մ.Վարդանյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցական մարմնի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են “Հյուսիս-հարավ” ճանապարհի տեխնիկական չափորոշիչները, որոնք կներկայացվեն նախագծային առաջադրանքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---