Սուզդալում կքննարկվեն հակամենաշնորհային քաղաքականության իրագործման խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ը մասնակցելու ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՊՄԽ) հերթական` 31-րդ նիստին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

ԱՊՀ ՀՔՄԽ 31-րդ նիստի ընթացքում Ա. Շաբոյանը զեկույցով հանդես կգա «Հայաստանի հանրապետությունում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը և առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ` հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը» թեմայով:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եզիազարյանը և Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---