Փոքր ՀԷԿ-երի միություն. Հայաստանի ՀԷԿ-երի աշխատանքը չի ազդում երկրի բնապահպանության վրա

Փոքր ՀԷԿ-երի միություն. Հայաստանի ՀԷԿ-երի աշխատանքը չի ազդում երկրի բնապահպանության վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության որոշ կազմակերպություններ հանդես են եկել ելույթներով այն մասին, որ ՀԷԿ-երի աշխատանքն ազդում է երկրի բնապահպանության վրա, բայց միջազգային նորմերի համաձայն երկրում ոչ մի խախտում չկա: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է «Գյումրի ՀԷԿ» ՍՊԸ-ի և «Զովաշեն ՀԷԿ» ՍՊԸ-ի տնօրեն, Հայաստանում Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը:

«Փոքր ՀԷԿ-երի միությունը երեք տարի առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրով (USAID) ուղևորվել է ԱՄՆ և հանդիպել բնության պահպանության նորմերով զբաղվող մասնագետների հետ և ծանոթացել նրանց եզրահանգումների հետ հայկական ՀԷԿ-երի վերաբերյալ»,- ասել է նա, ավելացնելով, որ հայկական ՀԷԿ-երը որակավորում են ստացել ամերիկյան փորձագետների կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---