Հայաստանում իրագործվող «Կենսական նշանակության ճանապարհների վերականգնում» ծրագիրը հաղթել է ՀԲ մրցույթում 8 հունիսի 2010 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի «Կենսական նշանակության ճանապարհների վերականգնում» ծրագիրը ճանաչվել է Համաշխարհային բանկի` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» 2010 թ. մրցույթի 12 հաղթողներից մեկը: Այդ կապակցությամբ հունիսի 7-ին Համաշխարհային բանկի տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Օլիվյե լը Բերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին պատվոգիր է հանձնել, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը: Նախարար Մ.Վարդանյանը, կարևորելով ծրագրի իրականացումը նշել է, որ այն նախապատրաստվել է արագացված ընթացակարգով` աջակցելով Հայաստանի` համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու ջանքերին: Ըստ նախարարի, Համաշխարհային բանկի և կառավարության մասնագետները այս վարկային ծրագիրը նախագծել, քննարկել և վավերացրել են յոթ շաբաթվա ընթաքում և այն մոտենում է ավարտին: Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքում գյուղական համայնքներում ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր, բարելավվել է հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Նախատեսված 250 կմ կենսական ճանապարհների ցանցից 150 կմ-ն արդեն վերականգնվել է: Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր: Այս ծրագրով նախատեսվում է կառուցել մոտ 190 կմ ճանապարհահատված: Վերջում անդրադարձ է եղել նաև վերանորոգված ճանապարհների անվտանգության, ինչպես նաև կամուրջների վերանորոգման հետ կապված խնդիրներին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |