Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի հարավում կնպաստի զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը 2-3 անգամ

PanARMENIAN.Net - Հայաստան այցլող զբոսաշրջիկները հիմնականում լինում են երկրի հյուսիսում, քանի որ հարավային մարզերն ավելի դժվար հասանելի են, ուստի Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը մտադիր է Նորավանքի, Ջերմուկի և Տաթևի զարգացման համալիր ծարգիր մշակել: Այդ մաիսն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Դեռևս դժվար է խոսել կոնկրետ թվերի մասին, սակայն, ըստ մեր հաշվարկների, առաջին 5 տարում զբոսաշրջիկների թիվը կարող է ավելանալ 2-3 անգամ»,-ասել է նա:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2010թ. առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 9,4 տոկոսով ավելի է, քան 2009թ. նույն ժամանակահատվածում և կազմել է 92 955 մարդ:

Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ երկրի հարավում «Տաթևի վերածնունդը» ծարգրի շրջանակներում աշխատանքներ են տարվում վանքի վերականգնման ուղղությամբ, ակտիվ ընթացք է ստացել ամենաերկար ճոպանուղու կառուցումը, որի բացման արարողությանը հյուրեր կհրավիրվեն արտերկրից, ինչը ևս կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան: Բացի այդ, Իտալիայից, Իրանից ու Եգիպտոսից հրավիրված մասնագետները հաջորդ շաբաթ կհաստատեն ձիթարանի վերականգնման նախագիծը, որը գործելու է որպես ակտիվ թանգարան: Այնտեղ զբոսաշրջիկներին կվաճառվի տեղում պատրաստված ձեթը:

Ինչ վերաբերում է Ջերմուկի որպես զբոսաշրջության կենտրոնի զարգացմանն, ապա, ըստ Փափազյանի, շվեյցարացի մասնագետները հունիսի 20-ին կներկայացնեն ներդրումային ծրագրի նախագիծը, որից հետո կներգրավվեն ներդրողները, իսկ 2012-13թթ. կարելի է համարել զբոսաշրջային կենտրոնի զարգացման սկիզբը:

Կա նաև հետաքրքիր նախագիծ Նորավանքի Մոզրովի ստալակտիտների քարանձավի վերաբերյալ: Ինչպես ասել է Փափազյանը, ԱՄՆ-ի մասնագետներն առաջարկել են այստեղ էկոզբոսաշրջության զարգացման ծրագիր: «Ծրագրի արժեքը կարող է հասնել 1 մլդ դոլարի, իսկ բնապահպանական տեսակետից հնարավոր կլինի վերահսկել, որպեսզի այցելուները իրենց հետ չտանեն այդ ստալակտիտները»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---