Երևանի կոնյակի գործարանի վաճառքի ծավալը 2010-ի առաջին 5 ամսում կրճատվել է 26 տոկոսով

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) վաճառքի ծավալն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին կրճատվել է 26 տոկոսով 2009-ի նույն շրջանի հետ համեմատած, լրագրողներին Երևանում հայտնել է ԵԿԳ տնօրեն Արա Գրիգորյանը:

Նրա խոսքերով, եթե համեմատենք այդ ցուցանիշը հետճգնաժամյան 2008-ի հունվար-մարտ ամիսների հետ, ապա անկումը կազմել է 55 տոկոս: «Մեր արտադրանքի վաճառքի երկու հիմնական շուկաները` Ռուսաստանը և Ուկրաինան, դեռ գտնվում են անկման փուլում: Մենք ինտենսիվ մարքեթինգային քայլեր ենք ձեռնարկում և փորձում ենք վերականգնել ապրանքանիշի վաճառքի ծավալը` փոխելով գնային քաղաքականությունը և արտադրանքի արտաքին տեսքը»,- ասել է նա: Տվյալ պահին ԵԿԳ-ը գտնվում է վերազինման փուլում, որի արժեքը կազմել է ավելի քան 1 մլն եվրո, մասնավորապես, գործարանում թողարկվելու են նոր հոսքագծեր, նոր շշեր, նոր փաթեթավորում և դրոշմավորում նոր մարքեթինգային ռազմավարության համար: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ «դժվար է կանխատեսել, թե ինչ արդյունք կտան նորամուծությունները»:

Արա Գրիգորյանը նաև ընդգծեց, որ «Արարատ» կոնյակի վաճառքի անկումը Ռուսաստանում հայկական կոնյակների շարքում ամենացածրն է` 26 տոկոս: «Ռուս սպառողների մոտ նոր գնային տեղաշարժ է եղել ավելի էժան արտադրանքի հանդեպ: Էլիտար կոնյակների մասով վաճառքի անկում համարյա չկա, հիմնական գնային ճնշումն ընկնում է երեքաստղանի և հինգաստղանի կոնյակների վրա»,- ավելացրել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---