Տիգրան Սարգսյան. Առաջիկա 10 տարում կբարեփոխվի Հայաստանի պետֆինանսների կառավարման համակարգը

Տիգրան Սարգսյան. Առաջիկա 10 տարում կբարեփոխվի Հայաստանի պետֆինանսների կառավարման համակարգը

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հայաստանի պետֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների երկրորդ փուլի քննարկումը: Իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ բարեփոխումների ծրագիրը պետք է իրականացվի առաջիկա 10 տարում: «Նախորդ խորհրդակցության ժամանակ մենք հրապարակայնորեն ամփոփեցինք բարեփոխումների առաջին փուլի արդյունքները: Այսօր մենք պետք է հստակեցնենք բարեփոխումների երկրորդ փուլը, մեր ռազմավարությունն ու հիմնարար խնդիրները»,-ասել է վարչապետը;

Իր հերթին ՀՀ-ում Եվրահանձնաժողովի ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերն ասել է, որ պետֆինանսների խելամիտ օգտագործումը կկարողանա երաշխավորել հրապարակայնությունը, կկրճատի կոռուպցիան պետկառավարման համակարգում, կնպաստի արդյունավետության բարձրացմանը` ապահովելով ավելի արդիական ենթակառուցվածքներ ֆինանսների բաշխման ու ծախսերի վերահսկման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---