ԶՀԳ. Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերը մեծ ներուժ ունեն

ԶՀԳ. Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերը մեծ ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Իրանի պատվիրակության այցի շրջանակներում Երևանում տեղի է ունենում հայ-իրանական գործարար համաժողով: Պատվիրակությունը գլխավորում է Հայաստան-Իրան Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը: Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) տնօրեն Ռոբերտ Հարությունյանի խոսքերով, համաժողովին մասնակցում են ավելի քան 100 ձեռնարկատեր Իրանից, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ոլորտներ: «Կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք համագործակցել Իրանի հետ բոլոր ոլորտներում: Տնտեսական կապերն երկու երկրների միջև տարեցտարի ընդլայնվում են, բայց հեռու են այն մակարդակից, որը կարող է բավարարել մեր երկրներին»,- ասել է նա և ավելացրել, որ Հայաստանը հիմնականում ապրանքներ է ներկրում Իրանից, իսկ արտահանումը կազմում է շատ փոքր մաս ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ:

2004-2009 թթ. Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 916.2 մլն դոլար: 2009-ին ապրանքաշրջանառությունը կազմել է 153.4 մլն դոլար, ընդ որում ներկրումը կազմել է 134.3 մլն դոլար, արտահանումը` 19.1: Իրանից ներկրումը կազմում է Հայաստան ներկրվող ապրանքների ընդհանուր ծավալի 4.6 տոկոսը: 2009-ին Հայաստանից Իրան են արտահանվել ալյումին, երկաթ, պողպատ, օրգանական բաղադրամասեր, ներմուծվել են պլաստմասե տարաներ, ապակի, երկաթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---