GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս28 հունիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, երկրորդ ամենաբարձր գնահատվող գործոնը հայ գործարարների համար (36%) հարկերից 5 տարի ազատման ժամանակաշրջանն է: Բացի դրանից, 36 երկրների շուրջ 7,400 գործարարների հարցումը ցույց է տալիս որ, ընդհանուր առմամբ, մասնավոր ընկերությունների ղեկավարների 17%-ը այլ երկրում ներդրումներ կատարելիս հաշվի չի առնում տեղական հարկային ռեժիմը: Մասնավոր ընկերությունների շարքում, որոնք արտերկրում որոշումներ իրականացնելիս հաշվի են առնում հարկային դաշտը, ամենատարածված հարկային արտոնություններից են հարկերի ազատումը հինգ տարի ժամկետով (41%), բիզնեսի շահույթի ցածր հարկերը (39%) և կայուն հարկային ռեժիմը (38%): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |