Մանուկ Վարդանյան. Առաջին Post Bank-ը Հայաստանում կբացվի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ-ն, որը հավատարմագրային կառավարման է հանձնվել հոլանդական Haypost Trust Management B.V.-ին, ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությանն է ներկայացրել 2010-11թ. ծրագիրը, որն այժմ մշակման փուլում է, հունիսի 28-ին Երևանում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Այդ կապակցությամբ նա նշել է, որ հավատարմագրային կառավարման ծրագրի հետ մեկտեղ, ընկերությունը պետք է ունենա նաև կառավարչի ենթածրագրեր, որտեղ նշված են նաև հայեցակարգային խնդիրներ: Մասնավորապես կստեղծվի Post Bank կամ Bank Post: «Իմ անձնական կարծիքով, մենք պետք է ունենանք Post Bank, քանի որ փոստային ծառայությունների տրամադրումը սոցիալական նշանակություն ունի հեռավոր մարզերի բնակիչների համար, իսկ բանկային ծառայությունները կարելի է զուգակցել»,-ասել է նա:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մանուկ Վարդանյանը հաղորդել է, որ այս փուլում բանակցություններ են ընթանում Կենտրոնական բանկի հետ, քանի որ նման գործունեության թույլտվության լիցենզիա է հարկավոր: «Դրանք փաստաթղթերի շրջանառության հետ կապված հարցեր են, սակայն կան նաև հայեցակարգային հարցեր»,-ասել է նա: Ընդ որում նախարարը հավելել է, որ ըստ «Հայփոստի» ներկայացրած ծրագրի առաջին Post Bank-ը Հայաստանում կբացվի մինչև տարեվերջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---