Արտակ Շաբոյանը կմեկնի Լոնդոն 9 հուլիսի 2010 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հուլիսի 12-ին, Միացյալ Թագավորության արդար առևտրի գրասենյակի գլխավոր տնօրեն, Մրցակցության միջազգային ցանցի (ՄՄՑ) նախագահ Ջոն Ֆինգլթոնի հրավերով կմեկնի Լոնդոն` մասնակցելու ՄՄՑ անդամ մարմինների արդյունավետությանը նվիրված աշխատաժողովին: Մրցակցության միջազգային ցանցի անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում առաջ եկած և զարգացմանը խոչընդոտող խնդիրները: Երկօրյա աշխատաժողովի ավարտին, հուլիսի 14-ին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կմասնակցի նաև «Համաշխարհային մրցակցային քաղաքականության զարգացումները» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում փորձառու մասնագետների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ կներկայացվեն Եվրամիությունից և ԱՄՆ-ից դուրս գտնվող պետություններում մրցակցային քաղաքականության զարգացման մակարդակն ու առկա խնդիրները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |