Հայաստանը դարձավ Ստանդարտացման միջազգային կազմակերպության խորհրդի անդամ 3 օգոստոսի 2010 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանը դարձավ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) խորհրդի անդամ: Այդ մասին հայտնել է Հայաստանի Ստանդարտացման միջազգային կազմակերպության տնօրեն Ենոք Ազարյանը: Ըստ նրա, շուրջ 50 երկրներ քվեարկեցին ISO-ին Հայաստանի անդամակցության օգտին: «Ստանդարտացման ընդհանուր մեթոդաբանաության օգնությամբ հայ գործարարները որևէ խնդիր չեն ունենա իրենց ապրանքի արտահանման գործում: ISO-ի անդամ բոլոր 162 երկրներում ատևտրի ու ապրանքաշրջանառության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն ընդհանուր ստանդարտացման շնորհիվ»,-ասել է նա: Ինստիտուտի տնօրենը հայտնել է, որ ստանդարտացումը տեղի է ունենում կամավոր հիմունքներով արտադրողի ցանկությամբ, սակայն առանց ստանդարտացման ընկերությունը չի կարողանա դուրս գալ եվրոպական շուկա: Ստանդարտացման կանոնների խախտման դեպքում նախատեսված են 100-300 հազար դրամի հասնող տուգանքներ: Սննդամթերքի չափանիշներին համապատասխանության ստուգումներ իրականացնում է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոչ պարենային արտադրանքինը` սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը: Ըստ Ենոք Ազարյանի, տարեկան շուրջ 20 հազար մարդ է դիմում ստանդարտացման համար: Հավաստագրի արժեքը 1,5-3,5 մլն դրամ է, կախված գործունեության տեսակից ու ծավալից: Հավաստագիրը ուժի մեջ է 3 տարի: Բացի այդ, Ենոք Ազարյանն ասել է, որ հուլիսի 27-ին Թբիլիսիի Ստանդարտների ազգային ինստիտուտում Հայաստանն արժանացավ ISO-ի հատուկ մրցանակի: ISO-ն ստեղծվել է 1956 թվականին ստանդարտացման 25 ազգային կազմակերպությունների կողմից: Այս պահի դրությամբ ISO-ի անդամ է 162 պետություն, նրանցից 105-ը կազմակերպության լիիրավ անդամ է: Հայաստանն անդամակցում է ISO-ին 1997 թվականից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |