ԿԲ հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար

ԿԲ հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը օգոտսոսի 3-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, փոփոխություն կատարեց «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման կարգ»-ում և «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձև»-ում:

Խորհուրդը հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար սահմանեց 100 մլն դրամ: Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 11-րդ մասը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնադրության 22-րդ կետը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ինչպես նաև ՌԱՍԿՈ ապահովագրական ՍՊԸ դիմումը, Խորհուրդը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց ՌԱՍԿՈ ապահովագրական ՍՊԸ-ին:

Գրավատան կազմակերպման արտոնագրեր տրամադրվեցին Ա/Ձ Արթուր Հովսեփյանին, «ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ-ին և «Գոլդ Այդիը» ՍՊԸ-ին: Արտարժույթի առուվաճառքի արտոնագիր տրամադրվեց «ԼԻԱ-ԳՐՈՒՊ»ՍՊԸ-ին: Վերաձևակերպվեց Ա/Ձ Հովհաննես Հակոբյան փոխանակման կետի թիվ 563 արտարժույթի առուվաճառքի արտոնագիրը, ուժը կորցրած ճանաչվեց «Նախշքարյանների ընտանիք» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 750 արտոնագիրը: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---