2010թ. երկրորդ եռամսյակում վճարային քարտերով գործառնությունների ծավալը ավելացել է 31%-ով (2.2 մլրդ դրամով)

2010թ. երկրորդ եռամսյակում վճարային քարտերով գործառնությունների ծավալը ավելացել է 31%-ով (2.2 մլրդ դրամով)

PanARMENIAN.Net - 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 18 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 754: Այդ թվում` «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 697 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով: Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS - տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 2961, որից 442-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25:

2010թ. երկրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 130 մլրդ դրամի 2790246 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 9.4 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 2 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 0.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 1.5 մլրդ դրամ): Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 638002, որը 2010թ. առաջին եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 4.2%-ով (25583 քարտով): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 31%-ով (2.2 մլրդ դրամով):

2010թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ գործող «ԱրՔա» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 1.3%-ով (3645 քարտով) և կազմել 295735: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ընդհանուր առմամբ ավելացել է 6.8%-ով (21938 քարտով). VISA-ն ավելացել է 6%-ով (12551 քարտով) և կազմել 222787, իսկ MasterCard-ը` 11%-ով (8510 քարտով) և կազմել 85387: Միջազգային այլ քարտերի քանակը նվազել է 2.6%-ով (877 քարտով):

Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 33%-ով (32 մլրդ դրամով), իսկ քանակը` 29%-ով (633996):

Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 1320746 գործառնություն` 51 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 35%-ով (13 մլրդ դրամով), իսկ քանակը` 34%-ով (331693-ով):

VISA քարտերով իրականացված •ործառնությունների ծավալը կազմել է 50 մլրդ դրամ (869687 գործառնություն), իսկ MasterCard-ով իրականացվել է 19 մլրդ դրամ ծավալով 363246 գործառնություն: VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 39%-ով (14 մլրդ դրամ ծավալով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալը` 23.6%-ով (3.5 մլրդ դրամ ծավալով): Միջազգային այլ քարտերով իրականացվել է 236567 գործառնություն` 11 մլրդ դրամ ծավալով, որը ավելացել է 1.4 մլրդ դրամով:

ՀՀ տարածքում շրջանառության մեջ գտնվող մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 60 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 5 հազ. դրամ, (քանակը` համապատասխանաբար կազմել է 1.3 և 0.1), որը 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրեթե պահպանվել է նույն մակարդակի վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---