Օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ

Օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ

PanARMENIAN.Net - Երևանի առևտրային կետերում ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակիցների կատարած դիտանցումների արդյունքում օգոստոսին արձանագրվել են ձեթի իրացման գների փոփոխություններ:

Դրանց պատճառների ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել նշված ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին` տեղեկատվություն ներկայացնելու իրացման ծավալների ու գների փոփոխության պատճառների և հիմնավորումների վերաբերյալ:

Իրացման ծավալների և գների փոփոխության պատճառների ու հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար հանձնաժողովը որոշել է դիմել նաեւ մայրական կաթի փոխարինիչների, մանկական խյուսերի (պյուրե), շիլաների, մանկական հյութերի, ինչպես նաև «Ամրան, ամրալար» շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտներին, մասնավորապես` «Ալեքս Գրիգ», «Նատալի Ֆարմ», «Բեյբի Սիմ», «Սլավեքս», «Նյուֆորս», «Միկմետալ», «Եվրոպա», «Գեոսթիլ Արմենիա», «Մետեքս» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք են գրավում նշված ապրանքային շուկաներում:

Այլ որոշումներով հանձնաժողովը որոշում է կայացրել պատասխանատվության միջոցներ կիրառել մանկական սնունդ, երեսպատման սալիկներ ներկրող եւ իրացնող, կաթնամթերքի շրջանառության ոլորտում եւ «Հավի ձու կճեպով» շուկայում գործող մի շարք տնտեսվարողների նկատմամբ, որոնք ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների շրջանակներում պահանջված տեղեկատվությունը ներկայացրել են ուշացումով կամ ընդհանրապես չեն ներկայացրել: Պատասխանատվության է ենթարկվել 15 սուբյեկտ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---