ԱՄՀ-ն և ԱՄԳ-ն Օսլոյում կքննարկեն համաշխարհային տնտեսության զարգացումն արագացնելու ուղիները

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Աշխատանքի միջազգային գործակալությունը (ԱՄԳ) հայտարարել են համատեղ համաժողովի մասին, որը կազմակերպում է Նովեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը 2010-ի սեպտեմբերի 13-ին Օսլոյում` համաշխարհային տնտեսության զարգացումն արագացնելու ուղիներն ուսումնասիրելու համար:

ԱՄՀ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նմանատիպ համաժողովի հովանավորն է Նորվեգիայի կառավարությունը, իսկ նախագահներն են ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը և ԱՄԳ գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան:

ԱՄԳ տվյալներով, համաշխարհային գործազրկության մակարդակը 2010-ին կազմել է մոտ 210 մլն մարդ, այսինքն ավելացել է 34 մլն-ով 2007-ի ճգնաժամից առաջ առկա մակարդակի համեմատ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---