ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 46,125,521 ԱՄՆ դոլար` 365.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել 53,060,114 ԱՄՆ դոլար` 366.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,880,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է 12.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրած վարկերի ծավալը` 34.8 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---