Հայաստանում դրամախաղի ոլորտում 2010 թվականի ութ ամսվա ընթացքում տուգանքը կազմել է 21,4 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում տրամադրել է 12 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա, 17 շահումով խաղի և 3 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել:

Նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ նույն ժամանակահատվածում 16 շահումով խաղի, 3 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 20 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար11 մլն 200 հազ., 9 մլն 600 հազ. և 600 հազ. դրամի չափով:

Բացի դրանից, 2010թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ի ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 420 մլն դրամի չափով պետական տուրք, որից 245 մլն դրամը` շահումով խաղերի, 175 մլն դրամը` խաղատների գծով:

2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---