«Բարսելոնա», «Ռեալ» և «Յուվենտուս» պաղպաղակները տուգանվել են

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր նիստում որոշում է ընդունել անբարեխիղճ մրցակցության համար պաղպաղակ արտադրող «Ա.Ավետիսյան ACA» ՓԲԸ-ին 500 հազ. դրամի չափով տուգանելու մասին: Ընկերությունը հայտնի ֆուտբոլային թիմերի անվանումներ էր օգտագործում որպես իր արտադրած պաղպաղակի փաթեթավորման անվանում:

Ինչպես հաղորդել է ընկերության փաստաբանը, «Ա.Ավետիսյան ACA»-ը բանավոր պայմանավորվածություն ունի այդ համաշխարհային ապրանքանիշերի ղեկավարության հետ: «Մենք Մտավոր սեփականության գործակալություն ենք դիմել, որպեսզի գրանցենք այդ անվանումները: Այդ գործն ընթացքի մեջ է, և առայժմ պատասխան չենք ստացել»,- փաստել է նա: Դրա հետ մեկտեղ ընկերության փաստաբանն ավելացրել է, որ նման անվանումներով պաղպաղակի արտադրությունն արդեն դադարեցվել է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---