Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թ.-ից ոչ շուտ 6 սեպտեմբերի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Nabucco գազամուղի շինարարությունը կսկսվի 2012 թ.-ից ոչ շուտ: Այս մասին հաղորդել է Nabucco Gas Pipeline International GmbH միջազգային նախագծային ընկերության ղեկավար Ռայնհարդ Միթչեկը: Նրա խոսքերի համաձայն, գազամուղը նախատեսված է գործարկել 2015 թ.: Նախկինում գազամուղի շինարարությունը ծրագրվում էր սկսել 2011 թ., իսկ շահագործումը` 2014 թ. վերջին կամ 2015 թ. սկզբին: 31 մլրդ խ/մ հզորությամբ գազամուղի նախագիծը նախատեսում է գազի մատակարարում Կասպիական տարածաշրջանից դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը: Այն նախատեսում է 3,3 հազ. կմ երկարությամբ գազամուղի կառուցում, որը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի տարածքով Կասպիական տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը և Եգիպտոսը միացնում է Ավստրիային, այնուհետև Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |