ՀԿԵՈւ-ն երկարացրել է «Հայաստան» ֆիրմային գնացքի երթևեկության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը

PanARMENIAN.Net - Բնակչության շրջանում Երևան-Բաթումի ուղղությամբ տոմսերի կայուն և բարձր պահանջարկի հետ կապված` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել «Հայաստան» ֆիրմային գնացքի երթևեկության ժամկետը մինչև սեպտեմբերի 30-ը երկարացնելու մասին: «Հայաստան» գնացքի երթևեկության ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի 15-ին, սակայն 2010-ին այս ուղղությամբ փոխադրումների աճող ծավալները ստիպեցին ընկերության ղեկավարությանը տեղափոխել սեզոնի ավարտի ժամկետները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---