Տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 14-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացում և փոփոխություն կատարեց «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում:

Խորհուրդը փոփոխություն կատարեց «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգ»-ում:

Խորհուրդը գրանցեց և լիցենզավորեց «Ֆ.Ի.Կ.Օ» Ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն, վերաձևակերպեց «Ա/Ձ Հրաչիկ Հակոբյան» թիվ 738 փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի լիցենզիան: Գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց «ԿՐԵԴԻՏ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:--ԿԱ-

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---