Հայ սպառողները սկսել են ավելի քիչ վստահել արտադրողներին

Հայ սպառողները սկսել են ավելի քիչ վստահել արտադրողներին

PanARMENIAN.Net - Ընթացիկ եռամսյակում արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտում Հայաստանի 1066 կազմակերպություններում և 1814 տնային տնտեսություններում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երկրում տնտեսական ակտիվության ինդեքսը 2010-ի երրորդ եռամսյակում կազմել է 65.6 տոկոս: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, 2009-ի երրորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով:

Բացի դրանից, բիզնես միջավայրի ինդեքսը երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 1.7 տոկսով, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 2.8 տոկոսով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---