Տեղի է ունեցել 1 մլրդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 23 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT23073115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 859 մլն 780 հազար դրամ, որից մրցակցային` 1մլրդ 759մլն 780 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 951 895 683 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.2998 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 10 դիլեր և գանձապետական պահառուն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---