Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված են վճարունակ զբոսաշրջիկների ներգրավմանը

Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված են վճարունակ զբոսաշրջիկների ներգրավմանը

PanARMENIAN.Net - «Զբոսաշրջության ոլորտում Հայաստանում մեծ պոտենցիալ կա, և կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում դրա զարգացման համար: 1-2 տարի հետո դրանք արդյունքներ կտան»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` հանդես գալով Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի կառավարության ջանքերն ուղղված են վճարունակ զբոսաշրջիկներ գրավելուն:

Միջոցառման շրջանակներում Ն. Երիցյանը հանձնեց ոսկե մեդալներ և շնորհակալագրեր: Ոսկե մեդալներ ստացան Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և «Անի Պլազա» հյուրանոցը, շնորհակալագրեր` էքսկուրսավար Նարե Գասպարյանը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Պուչինա» ռեստորանի ավագ խոհարար Ամալիա Մովսիսյանը, «Վիզա Կոնկորդ» ՍՊԸ-ն և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---