«Յունիբանկը» բացել է 34-րդ՝ «Դավիթ Բեկ» մասնաճյուղը

«Յունիբանկը» բացել է 34-րդ՝ «Դավիթ Բեկ» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ից իր գործունեությունը կսկսի «Յունիբանկ»-ի թվով 34-րդ մասնաճյուղը ` «Դավիթ Բեկ»-ը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյանի 28/10 հասցեում:

«Դավիթ Բեկ» մասնաճյուղը կիրականացնի համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկադրամարկղային սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, վարկավորում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ը, հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:

Ինչպես ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի գործունեության առաջնային ուղղությունն է: Իսկ դա ենթադրում է ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ` մարզային լայն մասնաճյուղային ցանցի առկայություն: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ Բանկը ձգտում է ներկայացված լինել երկրի բոլոր վարչական շրջաններում` հետեւողականորեն իրականացնելով ՙբանկային սպասարկում տան մոտ՚ ռազմավարությունը:

Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» հաճախորդներին սպասարկում են մինչեւ ժամը 20:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---