ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը ՀԲ-ին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանիտրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի (ՀԲ) տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես նշվում է ՀՀտրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նախարարըշնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցչին` ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը» Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում լավագույներից մեկը ճանաչելու և հատուկ մրցանակ շնորհելու համար և նշել, որ այն ոչ միայն ուրախացնող է, այլև պարտավորեցնող:

Նախարար Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է, որ Համաշխարհայինբանկի կողմից ֆինանսավորվողհերթական վարկային ծրագիրըմինչև տարեվերջ կսկսիիրականացվել, ինչպես նաև առաջարկել է հաջորդ ծրագրում ընդգրկել ոչ միայն կենսական նշանակության ճանապարհները, այլև ընդյալնել ճանապարհային ցանցը` ներկառելով նաև գլխավոր մայրուղիները:

Մանուկ Վարդանյանը կարևոր խնդիր է համարել ճանապարհների պահպանման և սպասարկման հարցում բանկի աջակցությունը` նկատի ունենալով տարբեր երկրներում կիրառվող լավագույն փորձի ուսումնասիրությունը:

Մանուկ Վարդանյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունում արդեն մշակվել է նոր կարգ, որը զգալիորեն կնպաստի իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության բարձրացմանը և որակի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ճանապարհաշինարարության ոլորտում նոր լուծումների ներդրման խնդիրները, մասնավորապես ճանապարհածածկի ամրությունըստուգողսարքավորումների ձեռքբերումը:

ՀԲ-իներկայացուցիչը բարձրէ գնահատել «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» ընթացքը և կատարված աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---