Տեղի է ունեցել «Կատարողականի վրա հիմնված պայմանագրի պատրաստումն ու դերը ճանապարհների կառավարման գործում» թեմայով շնորհանդես

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Կատարողականի վրա հիմնված պայմանագրի պատրաստումն ու դերը ճանապարհների կառավարման գործում» թեմայով շնորհանդես:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակվել է ճանապարհների պահպանման և սպասարկման նոր կարգ և 2011 թվականից այն կկիրառվի նոր մրցույթներում: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի առաջարկով բանկը ներկայացրել է շնորհանդեսի նյութը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տրանսպորտային ոլորտի գլխավոր մասնագետ Բեն Գերիկը մանրամասն ներկայացրել է ճանապարհների կառուցման, պահպանման և սպասարկմանն առնչվող սկզբունքները: Նա նշել է, թե որտեղ է հարմար կիրառել կատարողականի վրա հիմնված պայմանագրերի ձևերը, ինչպես նաև հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ հաշվի առնել OPRC (արդյունքի և կատարողականի վրա հիմնված ճանապարհային պայմանագրեր) մեթոդը և այլն:

Նախարար Մանուկ Վարդանյանը կարևորելով շնորհանդեսին ներկայացված նյութերը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչ արդյունավետ մեթոդներ կան ճանապարհների պահպանման և սպասարկման որակը բարձրացնելու, ինչպես նաև ճանապարհաշինարարական կազմակերպությունների հետ աշխատելու համար:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---