Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26114114 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 55 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 15 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 40 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 958 660 344 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5297 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 9 դիլեր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---