ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր սուպերմարկետներում կվաճառվեն Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրեր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ից ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր սուպերմարկետներում, որոնք շուտով կլինեն թվով 18-ը, կսկսեն վաճառվել Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրեր (ԱՊՊԱ):

Սթար Դիվայդ ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության գործակալ: Վերջինս, ներկայացնում է Հայաստանում Ռուսաստանի ապահովագրական շուկայի բացարձակ առաջատար ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունը, որը 2010թ.-ին Profi Online Research-ի կողմից իրականացրած ուսումնասիրության համաձայն գլխավորում է ապահովագրական ընկերությունների հեղինակային սանդղակը. հարցվածների մեծամասնությունը նախընտրությունը տալիս են Ռոսգոսստրախ ընկերությանը:

ՍԹԱՐ-ը, գնահատելով իր հաճախորդների ժամանակը և միջոցները, հնարավորություն է ընձեռում բոլոր 17 սուպերմարկետներում արագ և առանց հերթերի ձևակերպել և ստանալ ԱՊՊԱ վկայագիր` ուղղակիորեն ամենօրյա գնումներ կատարելիս: Հիշեցնենք, որ ԱՊՊԱ վկայագրի արժեքը սահմանելիս` որպես ռիսկային գործոն հաշվի են առնվում տրանսպորտային միջոցի տեսակը, շարժիչի հզորությունը, օգտագործման նպատակը, ինչպես նաև վարորդի տարիքը և վարորդական ստաժը:

Տեղեկացնենք նաև, որ ս.թ. հոկտեմբերի 29-ին ՍԹԱՐ առևտրային ցանցը 16-րդ թաղամասում` Բաշինջաղյան 188 հասցեում, կբացի իր 18-րդ սուպերմարկետը, որտեղ հաճախորդներին, նույնպես, կներկայացվեն Ռոսգոսստրախ Արմենիայի մեքենաների ապահովագրման ծառայությունները:

2010թ. ուժի մեջ է մտել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, համաձայն որի բոլոր ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը մինչև 2011 թ. հունվարի 1-ը պետք է ունենան երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության վկայագրեր։ ԱՊՊԱ վկայագրի բացակայության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը վարելու դեպքում նախատեսված է տուգանք՝ 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո`100.000 ՀՀ դրամ):

2010թ. առաջին կիսամյակում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 117 մարդ, 1151-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ 2009 թ. համեմատ, երբ նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 150 էր, իսկ վնասվածք ստացողներինը՝ 1217, առկա է նվազում։ Դրան որոշ չափով նպաստել է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացումը՝ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների նկատմամբ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---