Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հավակնում է ԵՄ հաշտարարների համակարգում դիտորդի կարգավիճակին 2 նոյեմբերի 2010 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն ընթացիկ տարվա օգոստոսին այցելել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ` նպատակ ունենալով ծանոթանալ նրա գործունեության հետ, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագահին ներկայացվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը: «Մեկ ամիս անց մենք իմացել ենք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել է ֆինանսական հաշտարարի գրասենյակ»,- ասել է Փիրուզ Սարգսյանը: Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությամբ հետաքրքրված են ԱՊՀ երկրները, այդ թվում` Ուկրաինան, որտեղ գործում է սպառողների իրավունքների պաշտպանության կառույց, որը հրավիրել է հայ գործընկերներին մասնակցելու Ուկրաիանում կայանալիք համաժողովին: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` Փ. Սարգսյանը նշել է, որ ֆինանսական հաշտարարի գործունեության զարգացման և միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ և 2009-ից ֆինանսական հաշտարարների միջազգային ցանցի անդամ է: «Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանը հայտ կներկայացնի ԵՄ համապատասխան կառույցին, ինչը թույլ կտա որպես դիտորդ մասնակցել ԵՄ անդամ-երկրների օմբուդսմենների համակարգին: Անցյալ տարի Հայաստանը եվրոպական կողմի հրավերով Պրահայում մասնակցել է ԵՄ ֆինասնական համակարգի հաշտարարների ժողովին»,- ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |