Թոշակային կուտակումները կօգտագործվեն Հայաստանում, իսկ հավելյալ միջոցները կներդրվեն պարտատոմսերի մեջ արտասահմանում

PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ, Հայաստանում թոշակային բարեփոխումների մասին օրինագծի երկրորդ ընթերցումը կկայանա նոյեմբերին, և այն կարող է ընդունվել մինչև տարվա վերջ, լրագրողներին հաղորդեց սոցիալական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Հսկայական աշխատանք է կատարվում, մոտ 250 առաջարկ է ստացվել: Միայն 150 առաջարկ ստացվել է կառավարությունից, ևս 100-ը` զանազան կուսակցությունների ներկայացուցիչներից»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչների մտավախություններին այն հաշվով, որ թոշակային ֆոնդից միջոցները կներդրվեն արտասահմանյան երկրներում, ապա փորձագետը հաղորդեց, որ պարտադիր թոշակային կուտակման ֆոնդի ակտիվներն օգտագործվելու են Հայաստանում: «Դրանք օգտագործվելու են Կենտրոնական բանկի կողմից, ներդրվելու են պարտատոմսերի մեջ, և միայն հավելյալ միջոցներ, որոնց կարիքը Հայաստանը չունի, կներդրվեն պարտատոմսերի մեջ արտասահմանում»,- ասաց նա:

Պատգամավորն ավելացրեց, որ օրինագծի նպատակներից մեկը կայանում է նրանում, որպեսզի քաղաքացին շահագրգռված լինի օրինական հիմքերով պայմանագրի ձևավորման գործում: «Գործատուի համար թոշակների հետ կապված խնդիր չկա, դա ֆիզիկական անձի և պետության խնդիրն է»,- ընդգծեց նա:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Արտյոմ Ասատրյանն իր հերթին գտնում է, որ եթե գործատուն չցանկանա իր աշխատողին ձևակերպել օրինական կարգով, ապա քաղաքացին ինքը կարող է կատարել իր ընտրությունը. հեռանալ աշխատանքից կամ շարունակել աշխատել, այսինքն չկատարել վճարումներ և արդյունքում միայն նվազագույն թոշակ ստանալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---